Քաղաքական 

Գլխավոր դատախազությունը բացասական կարծիք է տվել փաստաբաններին տուգանելու օրենքի մասով

Այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ իրենք քննարկել և բացասական կարծիք են տվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է 100 հազար դրամի տուգանք սահմանել փաստաբանների համար՝ դատավորի հայեցողությամբ:

Դավթյանն ամեն դեպքում նշեց, որ իրենք չեն պատրաստվում միանալ ակցիային, որը կազմակերպել են փաստաբանները, այսինքն՝ գործադուլներ անել՝ նշելով, որ Դատարանում դատախազի վարքագծի հետ կապված դժգոհություն չեն ստացել և մեծ խնդիր չեն տեսնում այդ օրինագծի հետ կապված:

Հիշեցնենք, որ վերոնշյալ օրենքն ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց այսօր՝ ձայների 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նույն շարքից