Իրավական Հասարակություն 

Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան ԱՄՆ-ում մեղադրվում է խարդախություններ կատարելու մեջ

analitik.am

ԱՄՆ Արդարադատության նախարարության  կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանում հայտնի հաղորդավարուհի Դինա Ակոպովնային ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու և փողերի լվացման համար ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել:

Ըստ մեղադրանքի, երեք հայ, ՀՀ քաղաքացիներին ապահովել են պարի կեղծ վկայագրերով, ինչպես նաև տրամադրել ազգային կոստյումներով բեմականացված լուսանկարներ, որոնք անհրաժեշտ են  «P-3» տեսակի ԱՄՆ մուտքի վիզա ստանալու համար: Ըստ մեղադրական եզրակացության, այս կերպ նրանք օգնել են  արտասահմանցիներին մուտք գործել ԱՄՆ:  Նշենք, որ վիզայի այս տեսակը  նախատեսված է արտիստների համար:

Բրուքլինի դաշնային դատարանում 15 կետով մեղադրանք է առաջադրվել   47-ամյա Ստելլա Բոյաջյանին,  30-ամյա Հրաչյա Աթոյանին  և 41-ամյա Դիանա Գրիգորյանին,  ով հայտնի է  Դինա Ակոպովնա անունով:

Դիանա Ակոպովնան և Ստելլա Բոյաջյանը մեղադրվում են նաև փողերի լվացման մեջ, Բոյաջյանին  անձնական տվյալների գողության համար էլ է մեղադրանք առաջադրված:

Նույն շարքից