ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ նախընտրական-քարոզչական բնույթի իր հանդիպումների շարքում հանդիպելու է նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Այսօր երեկոյան նախատեսված է նախագահի թեկնածուի այցն Արցախի հանրապետություն: «Առավոտ»-ը հայտնել էր, որ նախատեսվում է նաև հանդիպումներ Հայաստանյան արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ թվում ՍԴՀԿ-ի և ՀԱԿ-ի հետ:
Analitik.am-ի հետ զրույցում Հնչակյան կուսակցությունից ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին Արմեն Սարգսյանի հետ հանդիպման լուրը: Նշենք, որ, ըստ տեղեկությունների, Հնչակյանների հետ հանդիպումը նախատեսված է կիրակի օրը: