Հասարակություն 

Օժիտ չստանալու համար գողացել և վաճառել է կնոջ երիկամը

Հնդկաստանում ամուսինը վաճառել է կնոջ երիկամը, քանի որ ամուսնության ժամանակ վերջինիս ծնողների կողմից օժիտ չի ստացել:

Հետաքրքիրն այն է, որ տուժողն այդ մասին իմացել է միայն երկու ամիս անց, երբ դիմել է բժիշկներին՝ բողոքելով որովայնի շրջանում ունեցած ցավերից:

Ավելի ուշ պարզվել է, որ երիկամի գողությունը տեղի է ունեցել իբր կույրաղիքի վիրահատության ժամանակ:

Իմանալով իրականությունը՝ հնդկուհին դիմել է ոստիկանությանը: Հարուցվել է քրեական գործ:

 

Նույն շարքից