ՀՀ նախագահի հնարավոր թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Արցախ:
Այն, որ Սարգսյանը մեկնելւ է Արցախը, ավելի վաղ էր հայտնի դարձել: Այդ մասին նա խոսել էր նաև խորհրդարանում ԵԼՔ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ:
Արցախում Արմեն Սարգսյանը հանդիպելու է Հանրապետության քաղաքական և հոգևոր շրջանակների հետ: