Քաղաքական 

Գծանշումները հարմարեցված են Սամվել Ալեքսանյանի բիզնես շահերին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 7-ին Ազգային Ժողովում քննարկվում էր «Ճանապարհային նշանների ու ազդանշանների մասին կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախագիծը ներկայացնող պաշտոնյային հարց ուղղելուց առաջ ասաց, որ ստացել է նամակներ, ահազանգեր, որ այնտեղ, որտեղ պետք է կատարվի շրջանցում, նշանը դնելուց հաշվի է առնվում, թե տվյալ տեղում իշխող ուժի ներկայացուցիչներն ունե՞ն բենզալցակայաններ, խանութներ, թե՞ ոչ, ու այդ նպատակահարմարությունից ելնելով է դրվում նշանը, որպեսզի շրջանցեն ու կանգնեն ուղիղ կլանի ներկայացուցիչների օբյեկտների մոտ:

«Հայկական ժամանակ»-ը սույն ահազանգից հետո փոքրիկ ուսումնասիրություն է իրականացրել Երևանի երկու վարչական շրաջանում՝ Մալաթիա-Սեբաստիայում և Շենգավիթում և նկարահանել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող օբյեկտների մոտակայքի գծանշումները, որոնք հաստատում են վերոնշյալ հայտարարությունները»:

Նույն շարքից