Հասարակություն 

Ինֆորմացիան, թե Մոսկվայում կործանված ինքնաթիռը օդում բախվել է ուղղաթիռի հետ, հերքվել է

Մոսկվայի երկրամասում ուղևորատար ինքնաթիռի կործանումը, որի արդյունքում 71 մարդ է զոհվել, որևէ կապ չունի «Почты России»-ի ուղղաթիռի հետ: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ կազմակերպությունն ուղղաթիռներ չունի:

Հայտնվում է, որ վերոնշյալ ընկերությունն ունի Ту-204 С երկու ինքնաթիռ և դրանք է օգտագործում հարկ եղած ժամանակ:

Ավելի վաղ Ինտերֆաքսը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Ан-148 օդանավը կործանվելուց առաջ օդում բախվել է «Почты России»-ի ուղղաթիռի հետ: Նշվում էր նաև, որ իքնաթիռի կործանման վայրից քիչ հեռու հայտնաբերվել են ուղղաթիռի բեկորները:

 

Նույն շարքից