РЕН ТВ հեռուստաընկերությունը հրապարակել է Մոսկվայի երկրամասում կործանված Ан-148 օդանավի անձնակազմի անդամների անունները: Օդանավի երկրորդ օդաչուն հայ է՝ Սերգեյ Ղամբարյան:
Օդանավի անձնակազմի մյուս անդամներն են.
Հրամանատար՝ Վալերի Գուբանով
Տեխնիկներ՝ Անդրեյ Ռյաբինին և Օլեգ Սերգեև
Բորդուղեկցորդներ՝ Անաստասիա Սլավինսկայա և Վիկտոր Կոբոլ (կամ Կովալ)
Ավելի վաղ հայտնել էինք, որ օդանավի կործանման արդյունքում 71 զոհ կա: