Հասարակություն 

Տեղեկություններ՝ Մոսկվայի երկրամասում կործանված օդանավի ուղևորների մասին

Նախնական տվյալներով, Մոսկվայի երկրամասում այսօր կործանված օդանավի բոլոր ուղևորներն Օրենբուրգի երկրամասից են, նրանց թվում չկան արտասահմանցիներ կամ Ռուսաստանի այլ շրջանների բնակիչներ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով երկրամասի ղեկավարի մամուլի խոսնակին:

Այն, որ կործանված օդանավի բոլոր ուղևորներն Օրենբուրգից են, հաստատել է նաև Օրսկի քաղաքապետ Անդրեյ Օդինցովը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից օդ բարձրացած և Օրսկ ուղևորված օդանավի կործանման արդյունքում զոհվել է 71 մարդ: Օդանավի երկրորդ օդաչուն հայ է՝ Սերգեյ Ղամբարյան:

Նույն շարքից