Հասարակություն 

Մեքքայի բնակչուհին ձերբակալվել է սոցկայքերում 18+ տեսանյութեր տարածելու համար

Սաուդյան Արաբիայի իրավապահները ձերբակալել են մի կնոջ, ով սոցկայքերում սեքսուալ բնույթի տեսանյութեր է հրապարակել: Այս մասին հայտնում է  Gulf News-ը՝ հղում անելով Okaz սաուդական թերթին:

Կնոջ վարքի վրա նախ ուշադրություն են դարձրել սոցկայքի օգտատերերը, ովքեր էլ դիմել են ոստիկաններին՝ պահանջելով համապատասխան քայլեր ձեռնարկել իսլամին ոչ հարիր պահվածքով աչքի ընկնող կնոջ նկատմամբ:

Արդյունքում պարզվել է, որ այդ կինը 20 տարեկան է, Մեքքայի բնակիչ:

Իրավապահները հայտնում են, որ ձերբակալվածի ծնողները տեղյակ չեն եղել իրենց դստեր քայլերի մասին:

Սաուդական օրենքների համաձայն, ձերբակալված կինը կարող է մինչև 5 տարի ժամկետով բանտ ուղարկվել:

Նույն շարքից