Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում Ан-148 օդանավի կործանման վայրում որոնողա-փրկարարական աշխատանքներն ավարտվել են: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի տեղի ծառայություններից:
Ռուսական ԶԼՄ-ների տեղեկություններով, ողբերգության վայրում քննիչների աշխատանքները դեռ մի քանի օր կշարունակվեն:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին տեղի ունեցած ավիավթար արդյուքում զոհվեց 71 մարդ: Զոհերի թվում երկու հայ կա: