Հասարակություն 

ԱՄՆ-ը տառապում է ժամանակավոր խենթությամբ. Դե Նիրո

Հոլիվուդյան գերաստղ Ռոբերդ դե Նիրոն  Դուբայում կլիմայական փոփոխությունների թեմայով ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը տառապում է ժամանակավոր խենթությամբ: Ինչպես հայտնում է Associated Press-ը, դե Նիրոն դեմ է, որ ԱՄՆ-ը դուրս գա կլիմայի հարցերով Փարիզյան համաձայնագրից:

Դե Նիրոն հայտարարել է, որ չի ցանկանում Միացյալ Նահանգները համարել հետամնաց երկիր, դրա համար ուղղակի կասի, որ իր երկիրը տառապում է ժամանակավոր խենթությամբ:

Հարկ է նշել, որ հայտնի դերասանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկզբունքային քննդատաներից է և այն, որ հենց Թրամփը որոշում կայացրեց դուրս գալ Փարիզյան համաձայնագրից:

Նույն շարքից