Հասարակություն 

Լոնդոն-սիթի օդանավակայանը փակ է, հետաձգվել են բոլոր չվերթները. 2-րդ աշխարհամարտի ռումբ է հայտնաբերվել

Լոնդոն-սիթի օդանավակայանը փակ է՝ կապված Թեմզա գետից Երկրորդ աշխարհամարտի ժամանակվա  ռումբը դուրս բերելու հանգամանքի հետ: Այս մասին հայտնում է օդանավի թվիթերյան էջը:

Նշվում է, որ ոստիկանությունը շղթայել է ռումբի հայտնաբերման վայրը, ինչով պայմանավորված է օդանավը ժամանակավոր չի աշխատում: Բոլոր չվերթները հետաձգվել են: Ուղևորներին խորհուրդ են տվել չլքել օդանավակայանի տարածքը մինչև կլինեննոր հրահանգներ:

Իրավապահները հայտնում են, որ Բրիտանիայի մեծությամբ 5-րդ օդանավակայանում ռումբը հայտնաբերվել է փետրվարի 11-ին: Այն դուրս բերելու աշխատանքները կատարում են Մեծ Բրիտանիայի ռազմական նավատորմի մասնագետները:

Նույն շարքից