Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Թեյախմության արվեստը Երևանում

analitik.am

Չանոյու՝ այսպես է կոչվում թեյախմության արարողությունը  Ճապոնիայում, որը դասվում է եզակի արվեստների շարքին ։ Հնուց ի վեր չանոյուն եղել է ճապոնացի փիլիսոփաների ու արվեստագետների հանդիպումների բաղկացուցիչ մաս , որի ժամանակ հնչել են իմաստուն ճառեր, ընթերցվել բանաստեղծություններ և քննարկվել արվեստի ստեղծագործություններ ։ Երևանի սրտում գտնվող թեյի ակումբը միավորում է իսկական թեյի սիրահարներին և բոլոր նրանց, ում հետաքրքրում է առողջ ապրելակերպը, ֆիզիկական և հոգևոր զարգացումը ։

Analitik.am-ը հյուրընկալվեց թեյախմության ավանդական արարողությունների վարպետ, թեյի գիտակ Զորայր Վասիլյանի ներդաշնակ անկյունում։ Քննարկեցինք մի շարք հարցեր թեյի և թեյախմության մասին։ Ստորև ներկայացվում է ամբողջական հարցազրույցը.

Զորայր, որքա՞ն ժամանակ է զբաղվում եք թեյախմության արվեստով։

Մոտ 3 տարի առաջ սկսեցի թեյ խմել,իսկ արդեն 2 տարի է զբաղվում եմ թեյախմության արվեստով։

Ի՞նչ պատմություն ունի թեյն ի սկզբանե։

Ըստ լեգենդի,  Շենյուն կայսրը, ով բուսաբույժ էր և հետաքրքրված էր տարբեր բույսերով, փորձարկելով մոտ 100 տեսակի խոտաբույս,որից 72- ը թունավոր էին, արդեն մահամերձ վիճակում ծառի տակ պառկած է լինում,թեյի տերև է ընկնում գլխին և նա ուտելով այդ տերևը բուժվում է։

Ո՞ր թեյերն են առավել հայտնի և ավելի նախընտրելի։

Հայտնի թեյերի տեսակը հարաբերական է, բայց հաճախ նախընտրելիների ցանկում պուերներն են, կանաչ թեյերից լյուն ցզին և Ծիգուանին,որը մենք հենց հիմա խմում ենք։

Քանի՞ տեսակի թեյ կա այժմ աշխարհում։

Հազարավոր,կոնկրետ թիվ չկա։

 Օրվա ո՞ր ժամերին է գերադասելի թեյ խմել։

Յուրաքանչյուր ժամի՝ կապված մարդու օրգանիզմի յուրահատկությունից, որովհետև տարբեր թեյեր տարբեր ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։

Ասում են՝ կանաչ թեյը օգնում է քաշի նվազեցմանը, արդյոք դա ճիշտ է, և ո՞ր տեսակներն են հանգեցնում նույն արդյունքին։

Այո,կանաչ թեյն օգնում է  նվազեցնել քաշը,  նույն ազդեցությունն ունեն նաև պուեր տեսակի թեյերը ,քանի որ երկուսն էլ ազդում են օրգանիզմի նյութափոխանակության վրա՝ մանավանդ պուերը, այն  համարվում է բնական հակաբիոտիկ։

Ուրիշ ի՞նչ օգտակար հատկություններ ունի թեյը։

Թեյերը հարուստ են հակաօքսիդանտներով, շատ լավ մաքրում են օրգանիզմը թունավոր նյութերից, կոնկրետ պուեր տեսակն օգնում է շաքարային հիվանդությունների դեպքում,սպիտակ թեյերը բարելավվում են արյան շրջանառությունը , հագեցնում են թթվածնային քաղցը,իսկ մնացած շատ տեսակներ կարգավորում են խոլեստերինի քանակությունը և ընդհանուր նյութափոխանակությունն օրգանիզմում։ Իհարկե, այս ամենը միայն ճիշտ չափաբաժնով թեյ պատրաստելու և խմելու դեպքում ։

Օրվա ընթացքում քանի՞ բաժակ թեյն է համարվում թույլատրելի։

Սահմաններ չկան,բայց չարաշահել չի կարելի։

Կարելի՞ է արդյոք թեյի մի քանի տեսակ խառնել և ո՞ր տեսակներն են ավելի համադրելի։

Իհարկե կարելի է , բոլոր թեյերը նույն ծառատեսակից են քաղվում։ Բայց կա մի նրբություն,օրինակ, եթե խառնենք կանաչ ու սև թեյերը, մենք ուղղակիորեն չենք հասկանա՝ ինչ ենք խմում, քանի որ կկորցնենք այդ թեյերի առանձնահատուկ բույրն ու համը ։

Երևանում  հաճա՞խ են այցելում թեյախմության ։

Այդքան էլ չէ։

Ի վերջո, թեյ, թե՞ սուրճ։

Իհարկե թեյ ( ժպտում է ), չնայած նրա, որ ժամանակին սուրճի սիրահար եմ եղել, բայց այդպես էլ բախտ չվիճակվեց լավ սուրճ փորձել։

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից