Բարի օր Տնտեսություն 

Եթե Հայաստանը կարողանա գազ գնել իր հարևաններից, մենք կարող են հարմար գնով վաճառել. ՀՀ-ում Իրանի դեսպան

analitik.am

«Եթե Հայաստանը էներգետիկ  ոլորտում աշխուժանա, կարծում եմ, որ շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, և դա կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը»,-այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ամանակ հայտարարեՑ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին՝ հավելելով, որ այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում:

Դեսպանը նշեց է, որ Թեհրանը պատրաստ է հարմար գնով գազ վաճառել Հայաստանին, եթե Հայաստան կարողանա գազ գնել իր հարևաններից: Իրանը պատրաստ է այս հարցում իր առաջարկություններն անել:

Ինչ վերաբերում է  Հայաստան-Իրան երկաթգծին, ապա դեսպան Սաջադին ասաց, որ իրանական կողմը դրա կառուցմանն էլ է կողմ, կողմ է նաև Հյուսիս-Հարավի մասով համագործակցությանը, պետք է միայն քայլեր ձեռնարկվեն նաև Հայաստանի կողմից. «Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»

 

 

Նույն շարքից