Քաղաքական 

Եվրամիությունը կոչ է անում Թուրքիային զերծ մնալ քայլերից, որոնք կվնասեն հարևանների հետ հարաբերությունները

Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային զերծ մնալ քայլերից, որոնք կվատացնեն հարաբերությունները հարևանների հետ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան:

Խոսքն այս դեպքում վերաբերում է Կիպրոսի հարցին:

Անդրեևան նշել է, որ Անկարան պետք է չկատարի քայլեր, որոնք վնաս կհասցնեն հարևանների հետ հարաբերություններին, ինչպես նաև վեճի խաղաղ կարգավորմանը:

Եվրամիությունը նաև կարևորել է անդամ երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքը՝ ինչպես ջրային, այնպես էլ օդային տարածքներում:

Ավելի վաղ՝ փետրվարի 11-ին, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է սադրիչ քայլեր կատարել և նշել էր, որ միջազգային հանրությունը չպետք է աչք փակի Անկարայի գործողությունների վրա:

 

Նույն շարքից