Քաղաքական 

Թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են վերջնականապես փչանալ. Թուրքիայի ԱԳՆ

Թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են վերջնականապես փչանալ, եթե Վաշինգտոնը կոնկրետ քայլեր չձեռնարկի դրանք կարգավորելու համար: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Թուրք նախարարը նշել է, որ Անկարան այլևս որևէ խոստում չի ցանկանում լսել, դրա փոխարեն կոնկրետ քայլեր է ուզում տեսնել, ինչի մասին թուրքական կողմը կասի Թուրքիա մեկնել պատրաստվող ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:

Չավուշօղլուի խոսքերով, երկու երկրների միջև վստահության մթնոլորտ գրեթե չկա, իՆչի մեղավորը ԱՄՆ-ն է, որը, թուրք պաշտոնյայի խոսքերով, թաքնվում է ԻՊ-ի դեմ պայքարի քողի տակ, որպեսզի օգնի քրդերին:

Նշենք, որ առաջիկա հինգշաբթի օրը Թիլերսոնը կլինի Անկարայում և հանդիպումներ կունենա Թուրքիայի ղեկավարության հետ:

Նույն շարքից