Քաղաքական 

Փորձագետն անվանել է Սաակաշվիլիի ձերբակալման հնարավոր պատճառը

Ուկրաինայում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը հնարավոր է կապ ունի նրան երկրից արտաքսելու իշխանությունների մտադրության հետ: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Վերլուծությունների և մենեջմենթի ուկրաինական ինստիտուտի տնօրեն Ռուսլան Բորտնիկը:

Նա կարծիք է հայտնել, որ Սաակաշվիլիին արտաքսելու դեպքում նրան կամ Վրաստան են ուղարկելու, կամ՝ Լեհաստան, կամ Նիդերլանդներ, կամ էլ այնտեղ, որտեղ հնարավոր է :

Բորտնիկի կարծիքով, եթե Սաակաշվիլիի արտաքսման մասին որոշումը կայացվի, Ուկրաինայում բողոքի նոր ալիք կարող է բարձրանալ, սակայն երկրի ընդդիմությունը դեմ չի լինի նման սցենարի, քանի որ այդկերպ նրանք կազատվեն լուրջ մրցակցից: Եթե ամեն ինչ հենց այդպես լնի, պարտվողը կլինի հենց Վրաստանի նախկին նախագահը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ուկրաինայում ձերբակալվել է Միխեիլ Սաակաշվիլին: Նրա ձերբակալման պատճառների մասին պաշտոնական ինֆորմացիա չկա:

Նույն շարքից