Իրավական Հասարակություն 

Ալավերդցի Վահագնի գործով կձերբակալվեն ոստիկանապետ ու դատախազը. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Ալավերդցի Վահագն Աբգարյանի մասնակցությամբ քրեական գործը գնալով նոր երանգներ է ստանում։ Ինչպես ասում են, այդ խմորը գնալով շատ ջուր է վերցնելու։ Ընդ որում՝ խոսքը պաշտոնյաների ձերբակալությունների եւ կալանավորումների մասին է։

Ինչպես գիտենք, նախօրեին ձերբակալվեց և  կալանավորվեց Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանը։ Նույն գործի շրջանակներում արդեն 4 կալանավորված քննիչ կա։

Ալավերդիում մեր աղբյուրները պատմեցին, որ ձերբակալությունների ալիքը հասնելու է ընդհուպ՝ Լոռու ոստիկանության պետ եւ գործը հսկող դատախազ, քանի որ մոտ երկու տարի առաջ Ալավերդու շուկայում կատարված սպանությունից, կրակոցներից հետո հարուցված քրեական գործով պատշաճ քննություն չի կատարվել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից