Ուկրաինայում ձերբակալված և Լեհաստան արտաքսված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օգնություն է խնդրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից: Bild-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ իրեն առևանգել են և մասնավոր ինքնաթիռով տեղափոխել Լեհաստան, իսկ այս ամենի ետևում կանգնած է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Սաակաշավիլիի խոսքերով, եթե Եվրամիությունը և, մասնավորապես, Անգելա Մերկելը քայլեր չձեռնարկի, Ուկրաինային կրախ է սպասվում:
Ընդդիմադիր գործիչը նաև հայտարարել է, որ Ուկրաինա է վերադառնալու օրինական ճանապարհով և հաղթելու է ճակատամարտը:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալեցին երեկ՝ փետրվարի 12-ին: