Հասարակություն Ռազմական Քաղաքականություն 

Այս տարի ամերիկյան ինքնաթիռներն արդեն 15 անգամ հետախուզական թռիչք են իրականացրել Ռուսաստանի սահմանին

analitik.am

ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդանավը հետախուզական թռիչք է իրականացրել Ռուսաստանի արևմտյան սահմանին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Mil Radar-ի Twitter-ի էջին:

Նշվում է, որ Boeing RC-135W-ը օդ է բարձրացել Մեծ Բրիտանիայի Միլդենհոլ բազայից, որտեղ տեղակայված են Եվրոպայում գտնվող ամերիկյան օդանավերի մի մասը:

Նշվում է նաև, որ օդանավը չի լքել Լեհաստանի և Լիտվայի օդային տարածքները:

РИА Новости-ն իր հերթին հայտնում է, որ ամերիկյան օդանավերն այս տարի արդեն 15 անգամ հետախուզական թռիչք են իրականացրել Ռուսաստանի սահմանին:

 

Նույն շարքից