Այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության հանդիպումը Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում վարչությունը ներկայացրել է երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները՝ քաղբանտարկյալներից մինչև արտագաղթ: Ներկայացվեց նաև ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու կուսակցության տեսլականը:
Իր դիրքորոշման ու պատկերացումների մասին խոսեց նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում: