Հայաստան Քաղաքական սատիրա 

Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքից հետո հոգեբուժարանի աշխատակիցներ են հրավիրվել

analitik.am

Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Երկիր ծիրանի խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, պատասխանելով հարցին, թե ում ինքնազգացողությունն էր վատացել և ում համար էին շտապօգնության աշխատակիցներ հրավիրվել քաղաքապետարան, ասաց, որ վերջիններս հոգեբուժարանի աշխատողներ էին: Իսկ, թե ում համար էին այդ աշխատակիցները հրավիրվել, հայտնի չէ:

Փոստանջյանն ասաց, որ այդ աշխատակիցներն իրենք են ներկայացրել որպես հոգեբուժարանի աշխատակիցներ, սակայն չեն ասել, թե ում համար են ժամանել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծեծկռտուքից հետո սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով հոսպիտալացվել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը:

Նույն շարքից