Հայաստան Քաղաքականություն 

Ես պատրաստվում եմ ՀՀ նախագահի հետ հաջորդ հանդիպմանը. Արմեն Սարգսյան

«Ես պատրաստվում եմ ՀՀ նախագահի հետ հաջորդ հանդիպմանը»,-այս մասին Գյումրիում հայտարարել է ՀՀ նախագահի հնարավոր թեկնածու Արմեն Սարգսյանը:

Նա նշել է, որ ՀՀ նախագահի կողմից իր թեկնածությունն առաջադրելն իր համար ոչ միայն մեծ պատիվ է, այլ նաև պարտականություն, ինչն ինքը լավ գիտակցում է:

Սարգսյանն ասաց, որ ինքը լավ է հասկանում Շիրակի մարզի խնդիրները. «Երբ 96-ին որպես վարչապետ եկա Գյումրի, կարծում էի, որ ինձ դառնացած կընդունեն, սակայն եղավ հակառակը՝ ինձ շատ ջերմ ընդունեցին: Դա խոսում է գյումրեցիների մեծահոգության մասին: Նրանք հասկանում էին, որ երկիրը վատ վիճակում է, սակայն հույսի վերաբերմունք ունեին: Ինձ մոր նման ընդունեցին»:

Սարգսյանն ասաց, որ վերջին 21 տարիների ընթացքում բազմիցս եղել է Գյումրիում, սակայն այդ մասին չի բարձրաձայնվել:

ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուն նաև նշեց, որ անկախ դրանից՝ ինքը կլինի նախագահ, թե՝ ոչ, միշտ օգնելու է Գյումրիին:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Related Articles