Քաղաքականություն 

Էրդողանն «օսմանական ապտակով» սպառնացել է ԱՄՆ-ին

analitik.am

Քրդական ինքնապաշտպանական միավորումներն տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալները մեծացնելու մասով ԱՄՆ-ի որոշումն ազդելու է Անկարայի հետագա որոշումների վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պատրաստվում է ընդունել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, գրում է Reuters-ը:

«Մեզ ասում են՝ եթե մեզ հարվածեն, մենք կոշտ պատասխան կտանք: Նրանք, ովքեր նման բան են ասում, երբեք չեն փորձել օսմանական ապտակը»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է Սիրիայում դադարեցնի ԻՊ-ի դեմ պայքարում թատրոնը, որն ուղղվել է իր երկրի դեմ. «Մենք Սիրիայի հետ 911 կմ ընդհանուր սահման ունենք: Ի՞նչ կապ ունեն նրանք սիրիական սահմանի հետ: Նրանք արդեն 550 միլիոն դոլար են ծախսել YPG-ին օգնելու համար, իսկ հիմա ցանկանում են ավելացնել այդ թիվը՝ հասցնելով 3 միլիարդի»:

Վերջում Էրդողանը հավելել է, որ նրանք ովքեր կռվում էին ԻՊ-ի դեմ, հիմա կռվում են Անկարայի դեմ:

Նույն շարքից