Հասարակություն 

Բոլիվիայում կառնավալի ժամանակ 4 օրվա ընթացքում զոհվել է արդեն 40 մարդ

analitik.am

Բոլիվիայում կառնվալի ընթացքում 4 օրում զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ վիրավորների՝ 124-ի: Այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոն՝ հավելելով, որ ուժեղացված հսկողությունը չի օգնում խուսափել զոհերից:

Իրավապահների տեղեկություններով, 16 զոհ գրանցվել է ավտովթարների արդյունքում, իսկ մնացած 24-ը՝ այլ հանգամանքներում:

Հավելենք, որ ամեն տարի Բոլիվիայում կառնավալի իրերին տասնայակ զոհեր են գրանցվում: Օրինակ 2017 թվականին մահացել է 54 մարդ, իսկ 2016-ին՝ 52:

Նույն շարքից