Հասարակություն 

Երևանի ավագանիում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո հոսպիտալացված Մարտին Վարդազարյանը դուրս է գրվել

analitik.am

Փետրվարի 14-ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով հիվանդանոց տեղափոխված ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, կոմպոզիտեր Մարտին Վարդազարյանը դուրս է գրվել և արդեն տանն է:

Երեկ, երբ հայտնի դարձավ Վարդազարյանի հոսպտալացման մասին, տեղեկություններ տարածվեցին, որ նրա սիրտը ստենտավորում են, սակայն արդեն այսօր հայտնի է դարձել, որ դրա կարիքը չի եղել:

Ավելի վաղ Analitik.am-ի հետ զրույցում ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գոռ Վարդանյանը հայտարարել է, որ Վարդազարյանը հոսպիտալացվել էր սթրեսի արդյունքում և հարց էր բարձրացրել, թե ով պետք է պատասխան տա դրա համար:

 

Նույն շարքից