Իրավական Հասարակություն 

Մեկնարկել են Շամիրամ գյուղի սպանդի գործով դատական նիստերը

analitik.am

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել են նախորդ տարի Շամիրամ գյուղում տեղի ունեցած սպանդի գործով դատական նիստերը: Այսօր տեղի ունեցավ առաջին նիստը, որը երկար չտևեց՝ հետաձգվելով պաշտպանական կողմի միջնորդությամբ:

Հավելենք, որ դատական նիստն ընթացավ բավականին լարված մթնոլորտում: Երբ ամբաստանյալ Թելման Քալաշյանին բերեցին նիստերի դահլիճ, ներկաները սկսեցին վանկարկել  «Տեռորիստ», «Սրան պիտի վառենք» և այլն:

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսին Շամիրամ գյուղի սգո սրահում տեղի ունեցած սպանդի արդյունքում սպանվեց 4 մարդ:

Նույն շարքից