Այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀ նախագահի հնարավոր թեկնածու Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ ինքը լրջորեն կմտածի քաղաքացիական հասարակության հետ ԵԼՔ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի հետ հանդիպելու հարցի մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք կազմակերպություններ հայտարարություն էին տարածել՝ առաջարկելով իրենց հետ հանդիպել Արմեն Սարգսյանին և Արտակ Զեյնալյանին, ով չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ ԵԼՔ-ը չունի պահանջվող թվով ձայներ, իսկ Ծառուկյան դաշինքը չի ցանկանում աջակցել վերջիններիս:
Արմեն Սարգսյանն ավելի վաղ ԵԼՔ-ի հետ հանդիպման ժամանակ դրական էր արտահայտվել Զեյնալյանի մասին՝ նշելով, որ ցանկություն ունի զրուցել վերջինիս հետ: