ՀՀ նախագահի հնարավոր թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
Հանդիպմանը ժամանակ քննարկված հարցերի մասին բովանդակային առումով չի բարձրաձայնվում: Հայտնի չէ նաև, թե երբ է հրապարակվելու Ծառուկյան խմբակցության որոշումը:
armtimes.com-ն իր հերթին հայտնում է, որ այս պահին հանդիպում է տեղի ունենում Արմեն Սարգսյանի և ԵԼՔ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի միջև: