Հայաստան Քաղաքականություն 

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ուղերձը Թուրքիայի ԺԴԿ համագումարին

analitik.am

Հարգելի համագումարի դիվան, հարգելի Սէփիլ Քեմալ բէյ  և Սելահէդդին Տեմիրթաշ.

 

Գոհունակությամբ ստացանք  <<Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության>> 3-րդ  հերթական

համագումարի հրավերը:

 

Հարգելի  ընկերներ և բարեկամներ.

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչության և աշխարհասփյուռ Հնչակյան շարքի անունով ողջունում ենք

<<Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության>> 3-րդ համագումարը և մաղթում բեղուն ու

արդյունավետ աշխատանք:

 

Արդարև, թե՛ Միջին Արևելքը և թե՛  տարածաշրջանն ընդհանրապես, շատ վտանգավոր և

ճակատագրական հանգրվանում են: Գերտերությունների, շրջանային պետությունների ու ծայրահեղական

խմբավորումների քաղաքական, տնտեսական ու հատվածական շահերի բախման հետևանքով

տարածաշրջանը մխրճված է վերջ չունեցող հակամարտությունների ու տագնապների շրջանակի մեջ:

Այսպիսի անօրինաչափ իրավիճակում է տեղի ունենում մեր բարեկամ ԺԴԿ-ի 3-րդ հերթական

համագումարը: Մենք համոզված ենք, որ համագումարի հաջողությունը մեծապես կկարողանա նպաստել

տարածաշրջանում խաղաղության և ազգերի միջև համերաշխության հաստատման գործին: Հետևաբար, ևս

մեկ անգամ ողջունում և մեր զորակցությունն ենք հայտնում ձեզ, ինչպես նաև վերահաստատում մեր

կուսակցությունների միջև բարեկամության և համագործակցության շարունակականությունը:

Ընկերական ողջույններով,

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչություն

Նույն շարքից