Քաղաքականություն 

Ավագանու ծեծկռտուքից հետո Հանրապետականները մեղադրում են Դաշնակցությանը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամները վերջին դեպքերից հետո հետին թվով սկսել են մեղադրել Դաշնակցությանը՝ «ախր, ինչո՞ւ չմասնակցեցին Երևանի ընտրություններին»։ Օրենքը նախատեսում էր, որ գոնե երեք ուժ պետք է անցնի ավագանի, և եթե ՀՅԴ-ն մասնակցեր, հաստատ կանցներ, ու «Երկիր ծիրանիի» փոխարեն կունենայինք «ադեկվատ» խմբակցություն՝ ասում են նրանք։

Սակայն ամբողջ հարցն այն է, որ ՀՅԴ-ն ինքը չէր որոշում իր մասնակցել-չմասնակցելը, և չմասնակցելու հարցում էլ պետք է մեղադրել ոչ թե դաշնակցականներին, այլ հենց իրենց՝ ՀՀԿ ղեկավարությանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից