Հասարակություն 

Հրաձգություն՝ ամերիկյան դպրոցում. 17 զոհ կա

analitik.am

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դրպոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում 17 զոհ կա: Այս մասին հայտնել է շրջանի շերիֆ Սքոթ Իզրաելը:

Շերիֆի խոսքերով, 12 մարդ զոհվել է դպրոցում, 2-ը՝ դպրոցի մոտ, 1-ը՝ դպրոցի ճանապարհին, 2-ը՝ հիվանդանոցում:

Շերիֆը նաև հաստատել է, որ կասկածյալը 19-ամյա տղա է՝ Նիկոլաս Քրուզ անունով: Նա ձերբակալված է:

Նշվում է, որ Քրուզը նախկինում եղել է այդ դպրոցի աշակերտ, սակայն հեռացվել է վատ վարքի պատճառով:

Նույն շարքից