Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ փոխարտգործնախարարի խոսքերով, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է

analitik.am

Այն վտանգը, որը կա չափազանցվում է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներին, որոնք կարող են լինել Ռուսաստանից ռազմական տեխնիկա գնելու պատճառով, ինչի մասին, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ՀՀ-ին զգուշացրել է ԱՄՆ դեսպանատունը:

Քոչարյանն ասաց, որ նման փաստաթղթի ծանոթ չէ՝ միևնույն ժամանակ նշելով, որ պետք չէ անուշադրության մատնել խնդիրը և անհրաժեշտ է հետևել զարգացումներին:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին ԱՄՆ հետախուզական ծառայության զեկույցին, որում խոսվում է 2018 թվականին հնարավոր սրացումների մասին, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ասաց, որ իրավիճակը պայթունավտանգ է, ինչի վկայություն է նաև 2016 թվականի ապրիլյան դեպքերը:

 

Նույն շարքից