Հայաստան Քաղաքականություն 

Մեր ազգային մարտահրավերներն ավելի մեծ են, քան մենք պատկերացնում ենք. Արմեն Սարգսյան

analitik.am

«Ես Հանրապետական կուսակցության անդամ չեմ, որևէ կուսակցության անդամ չեմ և ակնկալում եմ, որ մարդիկ՝ ԱԺ-ում կամ դրանից դուրս՝ իրենց ձայնը կտան մարդուն՝ անկախ դրանից թե ով է առաջարկում թեկնածությունը»,-այսօր հայտարարել է ՀՀ նախագահի հնարավոր թեկնածու Արմեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ԵԼՔ-ի հետ հանդիպմանը և նրանց կարծիքը փոխելու փորձերին, ապա Սարգսյանն ասել է, որ վերջիններիս հետ չի հանդիպել կարծիք փոխելու համար: ՀՀ նախագահ հնարավոր թեկնածուի խոսքերով, ԵԼՔ-ի դիրքորոշումը հայտնի է և սկզբունքային. «Ես գնացել էի, որովհետև մեր երկրում երկխոսության կարիք կա: Մեր երկրում բոլորը պետք է սկսեն երկխոսություն, հակառակ դեպքում հասարակությունը կմնա մասնատված: Հասաակության առաձնին մասերը կմտածեն՝ դու մեզնից ես, ուրեմ լավն ես, մեզնից չես, ուրեմ վատն ես: Մենք շրջափակման մեջ գտնվող երկիր ենք և հսկայական խնդիրներ ունենք: Խնդիրներ ունենք տնտեսության զարգացման ժողովրդավարության կառուցման համար: Դրա համար պետք է ազգային երկխոսություն, որը պետք է սկսել ինչ-որ տեղից: Եթե երկխոսություն չլինի, հաջողություն չենք ունենա»:

Սարգսյանը նշեց, որ պետք չէ ապագա նախագահին կամ վարչապետին, գյուղապետին կամ քաղաքապետին բաժանել «իմ ու քո»-ի. «Մեր ազգային մարտահրավերներն ավելի մեծ են, քան մենք պատկերացնում ենք»:

 

Նույն շարքից