Հայաստան Քաղաքականություն 

Կառավարության անդամները՝ Երևանի ավագանու ծեծկռտուքի մասին

analitik.am

«Տեսանյութի հիման վրա չեմ կարող գնահատական տալ, ամեն դեպքում տգեղ միջադեպ է եղել, իսկ թե ով է մեղավոր կպարզվի հետո»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով երկու օր առաջ Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:

Պատասխանելով հարցին, թե ում գործողությունները նկատի ունի, երբ ասում է տգեղ միջադեպ, նախարարն ասաց՝ ընդհանուր առմամբ:

Ինչ վերաբերում է դրան, թե արդյո՞ք քաղաքապետը պետք է հրաժարական տա այս դեպքից հետո, Մարտիրոսյանն ասաց, որ պետք չէ միանգամից հրաժարական պահանջել, պետք է նախ պարզել, թե ինչ է եղել:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր հերթին նշեց, որ պետք չէ որևէ մարմնի՝ լինի դա տեղական ինքնակառավարման, թե՝ այլ, մակարդկան այդքան իջեցնել: Նրա խոսքերով, դրանից լավ հոտ չի գալիս:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ մենք դեռ քաղաքակիրթ մշակույթի ձևավորման խնդիր ունենք:

 

 

Նույն շարքից