Հայաստան Քաղաքականություն 

Մենք շատ ենք մասնատված. Արմեն Սարգսյան

analitik.am

Մեր հասարակությունը բևեռացված է, կան հսկայական թվով աղքատ մարդիկ ու հարուստ մարդիկ, սոցիալական արդարության կարիք կա: Խոսելով Հայաստանի մարտահրավերների մասին՝ ասել է ՀՀ նախագահի հնարավոր թեկնածու Արմեն Սարգսյանը:

Նա նշել է, որ մենք պետք է դառնանք երկիր, որտեղ մարդիկ պետք է պայքարեն աղքատությունը վերացնելու համար և նաև նրա համար, որ յուրաքանչյուր անձ կարողանա արժանապատիվ աշխատանքով պահել իր ընտանիքը, այսինքն, դառնա ավելի հարուստ:

Պարոն Սարգսյանի խոսքերով, Հայաստանը մարտահրավերներ ունի նաև կրթության, պաշտպանության ոլորտում և դրանք հնարավոր չի լինի հաղթահարել, եթե չլինի ազգային երկխոսություն, եթե հանրությունը լինի մասնատված. «Ես հույս ունեմ, որ նախագահը, անկախ դրանից, թե ով կլինի այդ պաշտոնում, կսկսի երկխոսությունը, որպեսզի մենք մեզ չբաժանենք՝ սև-սպիտակ, հարուստ-աղքատ, հայաստանցի-սփյուռքահայ: Մենք շատ ենք մասնատված»:

 

Նույն շարքից