Հասարակություն 

Երեք արտադրամասի գործունեություն է դադարեցվել

analitik.am

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել,  Երևան Խուդյակով Հ165/4 հասցեում գործող  Ա/Ձ Դավիթ Եփրեմյանին, Կոտայքի մարզի Գառնի համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մանուկյանին և «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ին պատկանող  հացի արտադրամասերում:

Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, իսկ առանց փաթեթավորման հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ:

Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումների վերացման համար:

Ա/Ձ Դավիթ Եփրեմյան

Իսկ Երևանի Պուշկինի 38 հասցեում գործող Ա/Ձ Վարդան Շահինյանը վերացրել է հացի արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկվել են նախնական ու պարբերական բժշկական զննությունների և ձեռք են բերել սանիտարական գրքույկներ. կասեցումը վերացվել է, թույլարվել է վերսկսել արտադրամասի գործունեությունը:

Հիգիենիկ պահանջների բոլոր խախտումները վերացրել և վերսկսել է գործունեությունը նաև Երևանում գործող «Գ. Նուրբեկյան» ՍՊԸ կիսապատրաստվածքների արտադրամասը:
«Գ. Նուրբեկյան» ՍՊԸ

Տեսքը նախկինում եւ հիմա ստորեւ

Նույն շարքից