Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանը չի բացառել, որ ինքը կարող է դառնալ ԵԼՔ-ի վարչապետի թեկնածուն

analitik.am

Այսօր խորհրդարանում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ ինքը կարող է դառնալ ԵԼՔ-ի վարչապետի թեկնածուն:

Ամեն դեպքում նա նշեց, որ դեռ քննարկում չի եղել և որոշում կկայացվի միայն այդ թեմայով քննարկումներից հետո:

Ինչ վերաբերում է դրան, թե արդյո՞ք Ծառուկյան խմբակցության հետ խոսակցություն եղել է՝ կապված ԵԼՔ-ի վարչապետի թեկնածուին սատարելու մասով, Փաշինյանն ասաց, որ ԵԼՔ-ի վարչապետի թեկնածուն հաղթելու հնարավորություն կունենա միայն հանրային լայն աջակցության դեպքում:

Հիշեցնենք, որ նախագահի ընտրություններինն ԵԼՔ-ը չի կարողանում թեկնածու առաջադրել, քանի որ չունի համապատասխան թվով ձայներ, իսկ Ծառուկյան դաշինքը չի ցանկանում այդ հարցում աջակցել ընդդիմադիր գործընկերոջը:

 

 

Նույն շարքից