Հայաստան Քաղաքական 

Հրայր Թովմասյանն այսօր հրաժարական կտա. Շարմազանով

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն առաջադրվել է  Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, այսօր նա հրաժարականի դիմում կներկայացնի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այս մասին փետրվարի 15-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է նրան, թե ով է նշանակվելու վերոնշյալ հանձնաժողովի նախագահ, Շարմազանովը նշել է, որ արդեն այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի պաշտոնում կառաջադրի ՀՀԿ անդամ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:

Թովմասյանը կշարունակի մնալ պատգամավոր, քանի դեռ չի ընտրվել  ՍԴ անդամ:

Նույն շարքից