ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի դիմում: Այս մասին քիչ առաջ հայտնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, ինչով էլ պայմանավորված է նրա հրաժարականը:
Թովմասյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարությունից հետո ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորները սկսեցին ծափահարել և ծիծաղել, ինչն ակնհայտորեն զարմացրեց Թովմասյանին: