Հայաստան Քաղաքական 

Պետք չէ հուզվել ու ասել բյուջեում փող չկա, չկա, ուրեմ լավ չենք աշխատում. Վարդան Բոստանջյանը

Ես կարծում եմ, որ Հայաստանում գնաճ ոչ 2,6 տոկոս է, ոչ էլ 21,9 տոկոս, ինչպես ասաց պարոն Փաշինյանը: Հայաստանում այն կազմել է 40 և ավելի տոկոս: Այսօր խորհրդարանում Հարկային օրենսգրքում փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքերով, երկրում վիճակը վատ է. «Ի՞նչ անենք, որ այս իրավիճակից դուրս գանք: Իհարկե պետք չէ հուզվել ու ասել բյուջեում փող չկա: Չկա, ուրեմն լավ չենք աշխատում: Կարելի՞ է ժողովրդին սպանելով բյուջե լցնել ու էլի ռացիոնալ չօգտագործել»:

Հարցի հարակից զեկուցող ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքերով, պետք է առաջնորդվել պարենային զամբյուղում ներառված 11 անուն ապրանքատեսակների գնաճով, որը կազմում է 5,8  տոկոս, և եթե փոխհատուցման խնդիր լինի, անել դա սրանից ելնելով. «Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պետք է անել: Այս խնդիրը կարճաժամկետ լուծում չունի: Ամենակարևորը տնտեսական աճն է, այլ հնարավորություն չկա»:

Հենց այս նպատակով էլ, պատգամավորի խոսքերով, անցում է կատարվում ծրագրային բյուջետավորման համակարգին, որպեսզի միջոցները ռացիոնալ օգտագործվեն: Մյուս կողմից, նա խոսեց կառավարության կառուցվածքային խնդիրների և կրճատումների մասին:

Բոստանջյանն իր հերթին նշեց, որ փոփոխությունները կարճաժամկետ գործընթաց չեն և ցանկություն հայտնեց, որ ժողովորդը տեսնի այդ փոփոխությունների մեկնարկը:

 

Նույն շարքից