Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

Գներն ավելի շուտ են աճում, քան տեղի են ունենում հարկային բարձրացումներ. Հարությունյանը զարմացնում է Թանդիլյանին

Դուք շատ լավ գիտեք, որ սպասվող հարկային բարձրացումների ազդեցություն շատ ավելի վաղ է իր ազդեցությունն ունենում գների վրա: Այսինքն գներն ավելի շուտ են աճում, քան տեղի են ունենում հարկային բարձրացումները: Այսօր՝ փետրվարի 16-ին, խորհրդարանում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ, դիմելով հարցի հարակից զեկուցող ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին, ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Տիկին Թանդլիյանի խոսքերով, այն բեռը, որի տակ հայտնվում են թափանցիկ հարկատուները ավելի համաչափ կլիներ, եթե այն ազդեր բոլորի վրա, այլ ոչ թե միայն սպիտաk դաշտում աշխատողների: Պատգամավորը նաև տարակուսանք հայտնեց այն մասով, թե ինչպես են մարդիկ կարողանում համոզել, թե վառելիքի թանկացումը չի ազդում ապրանքների գների վրա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ 1in.am

Նույն շարքից