Հասարակություն Ռազմական 

Սիրիայում քրդական ուժերի ամերիկացի հրամանատարն ազգությամբ հայ է

analitik.am

ԱՄՆ և ՌԴ զեկույցների համաձայն, ԱՄՆ-ի ուժերն անցյալ շաբաթ Սիրիայի արևելքում տեղակայված ուժերի դեմ օդային հարվածներ են կատարել: Այդ բախումների ժամանակ Սիրիայի քրդական ուժերին (SDF)  ղեկավարել է  ազգությամբ հայ Ջեֆրի Հարրիգյանը:

Նշենք, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ ազգությամբ հայ Ջեֆրի Հարրիգյանը  1985 թ.-ին ավարտել է ԱՄՆ Կոլորադո նահանգի Օդուժի ակադեմիան, 2010-ին  նշանակվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադի գեներալ: Իր երկրորդ աստղը ստացել է  2014 թվականին, 2016-ին էլ  ստացել է իր երրորդ՝գեներալ լեյտենանտ, աստղը:

ԱՄՆ-ում պարգևատրվել է մի շարք մեդալներով՝  պաշտպանական գերազանց ծառայության համար, ԱՄՆ կառավարությանը մատուցած գերազանց ծառայությունների, բացառիկ արժանիքների, Ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմի ժամանակ ցուցաբերած գործողությունների համար:

Նույն շարքից