Հայաստան Քաղաքական 

Լկտիությանն էլ պետք է չափ ու սահման լինի. Վահրամ Բաղդասարյանը՝ Երկիր Ծիրանիի անդամի հայտարարության մասին

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով օրեր առաջ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքին, նշեց, որ մարդկանց վրա կեղտաջուր լցնելն անընդունելի է, իսկ ինչ վերաբերում է բռնությանը, նա քննդատեց այն՝ ամեն դեպքում հավելելով, որ ավագանու նիստի բնականոն աշխատանքը խաթարելու միտում է տեսնում:

Խոսելով ավագանու Երկիր Ծրանի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի հայտարարությանը մասին, թե իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց՝ լկտիությանն էլ պետք է չափ ու սահման լինի:

Նրա խոսքերով, սա հայոց պատմության մեջ առաջին դեպքն է, որ քաղաքական դաշտում նման հայտարարություն է արվում:

Նույն շարքից