Հասարակություն 

Գիշերօթիկներին պատկանող ոչ անհրաժեշտ գույքը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին

ՀՀ կառավարությունը որոշել է երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված կազմակերպությունների գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ օգտագործված գույքը տրամադրել՝

Վերակազմակերպվող կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում կենսաբանական ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին:

Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքներին:

Ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին՝ որպես պետական համաֆինանսավորում։

Սահմանված ընտանիքներին ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշման հիման վրա, որն ընդունվում է կենսաբանական կամ սոցիալապես անապահով ընտանիքների բնակության վայրը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալության կարիքների գնահատման արդյունքում ձևավորված հայտի հիման վրա.

Գործակալությունը

Հայտը ձևավորում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման N 1 հավելվածի 4-14-րդ կետերով սահմանված կարգով իրականացված սոցիալական դեպքի վարման տվյալների հիման վրա:

Հայտում ներառում է գույք ստացող ընտանիքի չափահաս անդամներից մեկի (դիմողի) ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, պահանջվող գույքի անվանումը և քանակը, հայտին կից ներկայացնում քաղվածք տվյալ ընտանիքի համար կազմած անհատական սոցիալական ծրագրից՝ ընտանիքի գույքային կարիքի, այն հիմնավորող հանգամանքների և առաջարկվող բնաիրային օգնության նկարագրության մասով:

Ներառված գույքը տրամադրվում է սահմանված կազմակերպությանը տվյալ կազմակերպության կողմից ներկայացված գրավոր հայտի հիման վրա.

կենսաբանական կամ սոցիալապես անապահով ընտանիքներին գույքի տրամադրման աշխատանքները (այդ թվում՝ նրանց բնակության հասցե տեղափոխումը) կազմակերպում է համապատասխան մարզպետը (Երևանի քաղաքապետը՝ համաձայնությամբ):

Ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին տրամադրվող գույքը տեղափոխում է տվյալ կազմակերպությունը:

 

Նույն շարքից