Հայաստան Քաղաքական 

Ազգային ժողովը մերժեց ԵԼՔ-ի առաջարկը. Հարկային օրենսգիրքը չի փոխվի

Ազգային ժողովը ձայների 35 կողմ, 38 դեմ հարաբերակցությամբ մերժեց ԱԺ ԵԼՔ խմբակցության նախագիծը, որը վերաբերում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելուն:

Նախագծին կողմ քվեարկեցին ԵԼՔ-ն ու Ծառուկյան դաշինքը, դեմ՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

Քվեարկությունից առաջ կառավարության ներկայացուցիչ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը հայտարարեց՝ ելնելով այն հանգամանքից, որ նախագիծը նվազեցնում է պետական բյուջեի եկամուտները՝ շուրջ 32 միլիարդ դրամով, ես լիազորված եմ կառավարության անունից պահանջելու, որպեսզի Սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն, այս օրենքն ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:

Հարցի հարակից զեկուցող ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն իր հերթին հայտարարեց, որ անձամբ իր համար տեղի ունեցած քննարկումները շատ կարևոր էին, և բարձրացված շատ հարցեր իր ղեկավարած հանձնաժողովում քննարկման առարկա կդառնան:

Հարությունյանը չհարքեց, որ թանկացումներ կան՝ հիշեցնելով, որ ամիսներ առաջ ՀՀ նախագահի մոտ հատուկ քննարկում տեղի ունեցավ գնաճը մեղմացնելու հնարավորությունների թեմայով:

Խոսրով Հարությունյանի խոսքերով, մենք հրաշքների կարիք ունենք, կրեատիվ մոտեցումների կարիք, իսկ այն նախագիծը, որը բերվել է Ազգային ժողով, կրեատիվ չէ:

Փաշինյանն իր ելույթում կոչ արեց մեծամասնության ներկայաուցիչներին կողմ քվեարկել՝ նշելով, որ սա է իրենց առաջարկած լուծումը, իսկ կառավարությունը լուծում չունի:

Նույն շարքից