Հայաստան Քաղաքական 

Փաշինյանը կրկին չի բացառել, որ ինքը կարող է դառնալ ԵԼՔ-ից վարչապետի թեկնածուն

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե ով է լինելու դաշինքի վարչապետի թեկնածուն, ասել է, որ հարցը դեռ չի քննարկվել, սակայն թեկնածու կարող է առաջադրվել ԵԼՔ-ի մաս կազմող կուսակցությունների առաջին համարներից յուրաքանչյուրը: Իրենց կուսակցության դեպքում խոսքը վերաբերում է հենց իրեն:

Երեկ ևս խորհրդրանում Փաշինյանը չէր բացառել, որ ինքը կարող է դառնալ ԵԼՔ-ի վարչապետի թեկնածուն:

ԵԼՔ խմբակցության ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչի մասին իրենք տարիներ առաջ են ասել:

 

Նույն շարքից