Հասարակություն 

Մեծ Բրիտանիայում այսուհետ պոռնո կայքեր կարող են այցելել միայն անձը հաստատելուց հետո

Tageszeitung պարբերականը հայտնում է, որ մոտ ժամանակներում Մեծ Բրիտանիայի պոռնո կայքերը ստիպված են լինելու նույնականացնել իրենց այցելուներին:

Մեծ Բրիտանիայում անցյալ տարի ընդունած օրենքի համաձայն, պոռնոկայքերը պարտավոր են այսուհետ երախշավորել, որ իրենց այցելուները 18 տարեկանից բարձր են:  Կայքերը, որոնք կխախտեն օրենքը կտուգանվեն մինչև 280 հազար եվրոյի սահմաններում, որից հետո կփակվեն, իսկ սեփականատիրոջն էլ կարգելվի հետագայում նմանատիպ գործունեությամբ զբաղվել:

Այցելուների նույնականացման համար կարող է օգտագործվել AgeID ծրագիրը, որը հարցնելու է օգտատիրոջ մասին մի շարք տվյալներ, այնուհետև ստուգի դրանք: Այստեղ կա միայն այն մտավախությունը, որ մարդկանց տվյալները կարող են օգտագործվել որոշ կազմակերպությունների կողմից և հասանելի կդառնան  մարդկանց սեռական նախընտրությունների մասին տեղեկությունները:

Նույն շարքից