Հասարակություն 

Ինչպիսի՞ն է լինելու աշխարհը 50 տարի անց

Երբևէ մտածե՞լ եք , թե  որքան շուտ աշխատանքը մեզ համար կդառնա այնպիսի սովարական բան , ինչպիսին բնակարանում սառնարանն է: Ռեյ Քուրցվիլը չի ​​գուշակում , սակայն մատնանշում է 2027 թվականը : Ինչի՞  է նա դրանում այդքան վստահ ։

Ռեյ Քուրցվիլը գյուտարար է , ֆուտուրիստ , գրող և Google- ի մեքենաների ուսուցման և բնական լեզվով մշակման ոլորտի տեխնիկական տնօրենը ։ Նա հայտնի է իր գիտական ​​տեխնոլոգիական կանխատեսումներով , որոնցից մի քանիսն արդեն իրականացել են : Նա կանխատեսել էր ԽՍՀՄ փլուզումը , համակարգչային համակարգի հաղթանակը շախմատային խաղում ՝աշխարհի լավագույն շախմատիստի հետ , « Siri » և « Алисы » նման էլեկտրոնային օգնականների, վիրտուալ և ընդլայնված համակարգերի առաջացումը:

2010 թվականի հոկտեմբերին նա հանդես է եկել զեկույցով , որում վերլուծել է , թե ինչպես է իրականացել իր երեք գրքերում (1990, 1999 և 2005) նկարագրված կանխատեսումները : 147 կանխատեսումներից 115-ը ամբողջովին ճիշտ էին , 12-ը ընդհանուր առմամբ , 17-ը ճիշտ էին մասնակի և միայն 3-ն էր  սխալ : Այսպիսով՝  ֆուտուրիստի ճշգրտության մակարդակը կազմում է 86% : Ըստ նրա կանխատեսումների, մարդկությունը հաղթելու է հիվանդություններին , որը սպանում է զարգացած երկրներում մարդկանց 95% -ին : Ծերության հիմքում ընկած գործընթացները զգալիորեն կդանդաղեն և կվերանան :

2020 թվական

Համակարգիչները կշարունակեն քչանալ և կսկսեն կորցնել իրենց սովորական ձևը , օրինակ՝ դրանք կտեղադրվեն հագուստի մեջ : Ամբողջ մարդկության համար կստեղծվի նոր համաշխարհային կառավարություն: Այս 10-ամյակի սկզբից աստիճանաբար կհայտնվեն «մարդկային մարմիններ 2.0» , որոնց հիմքում կլինեն նանոտեխնոլոգիական համակարգերը : Գովազդային ընկերությունները յուրաքանչյուր անձի կներկայացնեն անհատական ​​աուդիո գովազդ , որը միայն նա կարող է լսել :

2025 թվական

Ռազմական անօդաչու սարքերը և մեքենաները կկառավարվեն համակարգիչների կողմից ։ Նանոտեխնոլոգիաները կօգնեն լիովին հասկանալ մարդու ուղեղի աշխատանքը:

2027 թվական

Հնարավոր կլինի մարդկային ուղեղի բոլոր մասերի ճշգրիտ համակարգչային մոդելավորում իրականացնել ։ 10-ամյակի ավարտին կստեղծվի արհեստական ​​ինտելեկտի այնպիսի աստիճան, որը համեմատելի կլինի մարդկային ինտելեկտի հետ:

2029 թվական

Արհեստական ​​ինտելեկտը կանցնի « Turing » - ի թեստը, որն կհաստատի մարդու նման մտածելու ունակությունը: 10-ամյակի վերջում վիրտուալ իրականությունը կլինի այնպիսի բարձր որակի , որ անհնար կլինի տարբերել այն իրականությունից: Նանոտեխնոլոգիաները լայնորեն կկիրառվեն բժշկության մեջ: Նանոտեխնոլոգիաների վրա հիմնված արտադրանքն այնքան լայնորեն կկիրառվի , որ կտրուկ կփոխվի տնտեսությունը: Նանոտեխնոլոգիաները կկարողանան ներթափանցել բջիջների մեջ, «կերակրել» դրանց և վերացնել աղբը՝ սննդի սովորական սպառումը կդառնա հին ավանդույթ:

2030 թվական

Հնարավոր կլինի «մտքի ներբեռնում» իրականացնել ։ Մարդիկ կկարողանան ապրել ինտերնետում՝  նախագծելով իրենց մարմինները, երբ և որտեղ ցանկանան ՝ իրական կամ վիրտուալ իրականությունում : Կվերանան վիրտուալ իրականության մեջ մտնելու համար ստեղծված սարքավորումները ։ Նանոտեխնոլոգիաները կտեղադրվեն ուղեղի մեջ  և միանգամից կշփվեն  ուղեղի բջիջների հետ: Մարդկանց ուղեղի մեջ տեղադրված նանոտեխնոլոգիաները զգալիորեն կբարելավեն ճանաչողական և զգայական ունակությունները, ինչպես նաև հիշողությունը: Մարդիկ կկարողանան  «հեռավորության վրա » անլար ցանցերի միջոցով  կապվել միմյանց հետ  : Հնարավոր կլինի փոխել մարդկանց հիշողությունները ու անձը:

«Մարդկային մարմիններ 3.0»-ը չեն ունենա որոշակի մարմնական ձև : Արտաքին տեսքը հնարավոր կլինի փոխել, ըստ ցանկության ։

2040 թվական

Ոչ կենսաբանական ինտելեկտը միլիարդավոր անգամ կգերազանցի կենսաբանականին ։ Մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը կանցկացնեն վիրտուալ իրականության մեջ՝ «Մատրիցա» - ի նման զարգացած վիրտուալ աշխարհների օրինակով։ Ինքնապրոֆիլային նանոտեխնոլոգիաները կկարողանան լայնորեն ձևավորել ցանկացած օբյեկտներ ։

2045 թվական

Կիբեռացված և «ներբեռնված» մարդիկ սովորական երևույթ կլինեն: 1000 դոլարով կկարողանանք ձեռք բերել համակարգիչ, որը միլիարդ  անգամ ավելի «խելացի» կլինի , քան բոլոր մարդիկ միասին վերցրած ։ Տեխնոլոգիական առանձնահատկությունների սկզբունքով արհեստական ինտելեկտը կգերազանցի մարդուն՝  որպես Երկիր մոլորակի ամենախելացի և ընդունակ ձև ։ Այս երևույթն ընդմիշտ կփոխի մարդկային պատմության ընթացքը: Մարդկանց ոչնչացումը մեքենաների միջոցով գրեթե հնարավոր չի լինի, քանի որ մարդու և մեքենայի միջև որևէ առանձնահատուկ տարբերություն չի լինի ։

2045 - 2099 թվականներ

Երկիր մոլորակը կվերածվի մի մեծ հսկայական համակարգչի ։ Մարդիկ, ովքեր մեծապես կցանկանան պահպանել իրենց բնական վիճակը , կբնակվեն հատուկ արգելանոցներում : Մարդկությունն այլևս չի սահմանափակվի լույսի արագությամբ: Արհեստական ​​ինտելեկտը կտեղափոխվի Երկրի սահմաններից դուրս՝  առաջին հերթին ընդլայնելով իր ազդեցությունն արեգակնային համակարգի վրա , ապա՝ մյուս գալակտիկաների: Աստղերը , մոլորակները , երկնաքարերը կվերածվեն կառուցվածքային մատերիայի , որը կօգնի պահել կյանքը ։

2099 թվականին մեքենաները կարող են մոլորակի չափսերով համակարգիչներ կառուցել:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից